Անտեսանելի բաղադրիչ, որը տեղեկատվություն է տրամադրում սարքի ֆիզիկական կողնորոշման մասին 3 տարածություններում՝ Պտույտ` 0 աստիճան եթե սարքավորումը հավասարակշռված է, աճում է 90 ասստիճան, երբ սարքը թեքված է դեպի ձախ կողմ, և նվազում է -90 աստիճան, երբ սարքը թեքված է դեպի աջ։

Բարձրություն` 0 աստիճան, երբ սարքավորումը հավասարակշռված է, մինչև 90 ասստիճան, երբ սարքը թեքված է այնպես, որ նրա վերին հատվածը ուղղված է դեպի ներքև, մինչև 180 աստիճան, երբ այն շրջվում է։ Նույն կերպ, երբ սարքը թեքված է այնպես, որ նրա ստորին հատվածը ուղղված է ներքև, բարձրությունը նվազում է -90 աստիճան, այնուհետև շարունակում է նվազել -180 աստիճան, երբ այն ամբողջությամբ շրջվում է։

Ազիմուտ՝ 0 աստիճան, երբ սարքի վերին հատվածը ուղղված է դեպի հյուսիս, 90 աստիճան, երբ այն ուղղված է դեպի արևելք, 180 աստիճան, երբ այն ուղղված է հարավ, և 270 աստիճան, երբ այն ուղղված է արևմուտք և այլն։

Այս չափումները ինքնին ենթադրում են, որ սարքավորումը չի շարժվում։